Ադրբեջանի հսկայական ռազմական բյուջեն, որի առյուծի բաժինը մնում է ռազմական գեներալիտետի գրպաններում, բանակում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն գործում է լրիվ հակառակը: Այստեղից էլ տարաբնույթ անհեթեթություններ և մեկնաբանություններ Երևանում զորահանդեսի վերաբերյալ, որը, եթե համեմատել Բաքվում հունիսի 25-ին տեղի ունեցած զորահանդեսի հետ, իսկապես ցույց տվեց հայոց բանակի հզորությունը: Տեխնիկան կարելի է գնել, դա շատ հեշտ է: Բայց ահա ուսուցանել, կրթել իսկական զինվոր, դա ավելի բարդ է, առավել ևս, որ սովորելու ցանկություն չկա, քանի որ ադրբեջանական բանակի սիրած զենքը կացինն է:
Սպառազինությունների հարցերով փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով, շքերթի ընթացքում ներկայացված ծանր տեխնիկան ցույց տվեց հայկական բանակի հզորությունը: Զորահանդեսի ընթացքում ցուցադրվեցին հայկական արտադրության անօդաչու ինքնաթիռները: Բոլորին հայտնի է, որ Բաքուն հեռահար պատերազմի հույս ուներ, սակայն մեր տեխնիկայի դեպքում դա քիչ հավանական է:
Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը:
Միաժամանակ, Հայաստանի ոչ ռազմական-քաղաքական ղեկավարությունը զերծ մնաց «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի ցուցադրումից, ինչը համապատասխանում է հայկական բանակի համար ավանդական «ռազմավարական անորոշություն» հայեցակարգին, երբ առավել ժամանակակից և հզոր համակարգերը հրապարակավ չեն ցուցադրվում՝ բարդացնելով թշնամու գործողությունները:
Ադրբեջանական կողմը միակ կառչելու տեղը գտավ և սկսեց աղաղակել դրա մասին: Ռասիմ Մուսաբեկովը, Վաֆա Գուլուզադեն, Մուբարիզ Գուպրբանլին և անկրկնելի Մուբարիզ Ահմեդօղլուն կառչեցին զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցությունից: Մուսաբեկովի խոսքով, 102-րդ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությունն անկախության 20-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած զորահանդեսին հայկական պետականության անլիարժեքության վառ ապացույց է: Մի կողմն թողնենք պրն Մուսաբեկովի հայտարարությունները, առավել ևս, որ դրանք ոչինչ չարժեն: Նրան ասել են, նա ասել է: Ոչ մի նոր բան չհնարեց Վաֆա Գուլուզադեն և հայտարարեց, որ «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է»: Բոլորից առաջ անցավ Մուբարիզ Ահմեդօղլուն՝ զորահանդեսն անվանելով «ձախողված շոու»: Նա ակնհայտորեն Բաքվի զոհանդեսը շփոթել էր երևանյանի հետ:
Այնուամենայնիվ, Երևանում տեղի ունեցած զորահանդեսը ցուցադրեց ուժ և ցույց տվեց, որ հայկական բանակը հզոր է, կազմակերպված և պատրաստ է դիմակայել ցանկացած ագրեսիայի: Վերջ ի վերջո, արևմտյան փորձագետների խոսքերն այն մասին, որ տարածաշրջանում ամենաուժեղ բանակը հայկականն է, ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն: Բանակն իսկապես ուժեղ է և նրա ուժը ոչ միայն տեխիկայի, այլ նաև մարտական ոգու մեջ է: Իսկ զորահանդեսին առաջին անգամ մասնակցած կանայք ևս մեկ վկայություն են, որ հայկական բանակն ավելի ժամանակակից է դառնում: Հայրենիքը պետք է բոլորը պաշտպանեն, անկախ սեռից, ինչպես դա արվել է միշտ և արվում է հիմա, օրինակ Իսրայելում: Զորահանդեսը նաև ցույց տվեց, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանվում է: Որքան էլ Ալիևը հույսեր կապի իր թանկարժեք ռազմական խաղալիքներ հետ, վերջը մեկն է՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացվում են և կոչնչացվեն, իսկ եթե Ալիևը որոշի պատերազմ սկսել, նրան ավելի սարսափելի ճակատագիր է սպասվում, քան Սահակաշվիլուն. նա ուղղակի կկորցնի սուլթանությունը: