8 հոկտեմբերի 2011 - 17:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի տնտեսության ստվերային հատվածն ավելի թափանցի՞կ դառնա
Հայաստանում ակտիվորեն ձեռնամուխ են եղել 2012-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը
Հայաստանում ակտիվորեն ձեռնամուխ են եղել 2012-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Կառավարության առաջ լուրջ խնդիր է: Հայաստանի պետբյուջեի նախագիծն, որն, ըստ սահմանված կարգի երկրի կառավարությունն արդեն քննարկման է ներկայացրել խորհրդարան, ունի սոցիալական ուղղվածություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Սոցիալական ոլորտի համար 2012թ. պետբյուջեով նախատեսված է 307,3 մլրդ դրամ՝ 2011-ի 271,9 մլրդ դրամի դիմաց, ինչն ավելի է 35 մլրդ դրամով: Իսկ դա նշանակում է, որ մեր թոշակառուների թոշակը 3000 դրամով կավելանա, իսկ նպաստները՝ 2700 դրամով, և դա շատ լավ է»,-ասել է նա: Սակայն, ըստ Սաֆարյանի, կառավարությունը միաժամանակ պետք է առաջիկա տարիներին փոխի բյուջետային քաղաքականությունը, դարձնելով այն ավելի ներդրումային, ինչը թույլ կտա «հիմք ստեղծել տնտեսական ռազմավարական զարգացման համար, «ինչը, ցավոք, նախատեսված չէ 2012թ, բյուջեով»:

Ըստ պետբյուջեի նախագծի, եկամտյային մասը 2012թ. նախատեսվում է հաստատել 910 մլրդ դրամի չափով, ծախսայինը՝ 1042,5 մլրդ դրամի, իսկ պակասուրդը՝ 132,5 դրամի ցուցանիշը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 46,2 տոկոս:

Հայաստանի նման զարգացող երկրի համար հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը միջինը պետք է տատանվի 23-25 տոկոսի սահմաններում, այն դեպքում, երբ 2012թ,, բյուջեում այդ ցուցանիշը նախատեսված է 17,26 տոկոսի մակարադկում: «Այդ ցուցանիշը ընդամենը 0,09 տոկոսվ է բարձր ընթացիկ տարվա 17,27 տոկոս ցուցանիշից: Դա վկայում է հարկահավաքության ցածր մակարդակի մասին, ինչն ենթադրում է ռիսկերի ու մտավախությունների առկայություն»,-ասել է Սաֆարյանը: Ըստ նրա, ԱՄՀ-ն ու ՀԲ-ն ՀՀ կառավարության ուշադրությունն են հրավիրում այդ փաստի վրա, իսկ դա նշանակում է, որ միջազգային կառույցները կարող են սահմանափակել ֆինանսավորումը պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար, որն այս տարի կկազմի 132,5 մլրդ դրամ:

Վազգեն Սաֆարյանը ուշադրություն է դարձրել, որ երկրի իրական ՀՆԱ-ն 2012թ. կավելանա ընդամենը 4,2 տոկոսով, 2011թ. 4,6 տոկոսի դիմաց, եկամուտները կավելանան 6,8 տոկոսով նախորդ տարվա համեմատ, իսկ ծախսերը՝ 41,5 մլրդր դրամով: Նրա կարծիքով, Հայաստանի արդյունաբերությունը պետական կանոնակարգման կարիք ունի, մասնավորապես, դա վերաբերում է ստեվրային տնտեսության հետ պայքարին, որտեղ կա մենաշնորհ ու օլիգոպոլիաներ, ինչը թույլ կտա բարձրացնել հարկահանության մակարդակն ու նպատակային օգտագործել պետբյուջեի եկամուտները:

Ըստ պետբյուջեի նախագծի, եկամտային մասը 2012թ. նախատեսվում է հաստատել 910 մլրդ դրամի չափով, ծախսայինը՝ 1042,5 մլրդ դրամի, իսկ պակասուրդը՝ 132,5 դրամի ցուցանիշը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News