Ըստ նրա, նվազում էին ոչ միայն ֆոնդային ինդեքսները, այլ նաև եվրոպական առժույթների գնանշումները.Եվրո/դոլար զույգը, որը հանգստյան օրերից հետո բացվեց 1.3350-ի մոտակայքում /նվազումով/, իսկ հետո նվազեց մինչև 1.3150: Ֆունտը ևս արժեզրկվեց մոտ երկու ցենտով և հասավ 1.5350 նվազագույն արժեքի: USD/CHF զույգը աճեց 0.9100-ից մինչև 0.9300-ը: Ճապոնական յենը, ուժերի նման դասավորմամբ, հայտնվեց արժույթ-ապաստարանի դերում, ինչի արդյունքում USD/JPY զույգը, որը փոխանակվում էր 77.00-ից բարձր, նվազեց մինչև 76.50 և մինչև շաբաթվա վերջ չէր լքում նշված միջակայքը:
Սակայն, դոլարի մրցակիցներին շաբաթվա առաջին կեսում նշված սահմաններից այն կողմ չհաջողվեց շարժվել, քանի որ արդեն երեքշաբթի օրը շուկայում շրջադարձ էր նկատվում: Շրջադարձի հրահրողն էր Բեն Բերնանկեն, ով իր ելույթի ժամանակ ակնարկեց «քանակական դյուրացման»’ ծրագրի հնարավոր շարունակության մասին: Նրա կարծիքով, դա կօգնի կայունացնել համաշխարհային տնտեսությունը, եթե եվրոպական ճգնաժամը խորանա:
Ներդրողներին պատած խանդավառությունը տևեց մի քանի օր` հինգշաբթի օրը շուկան փորձեց շրջադարձ կատարել: Այսպիսով, Անգլիայի Բանկի հիմնական տոկոսադրույքը, հերթական հանդիպման ընթացքում, ինչպես և սպասվում էր, փոփոխության չէր ենթարկվել` պահպանելով 0.5%-ը: Սակայն Բանկի կողմից ակտիվների գնումների ծավալը գերազանցում էր կանխատեսումները, ինչի արդյունքում ներդրողների զգալի մասը սկսել էին իրականացնել ֆունտի զանգվածային վաճառք: Այդ ընթացքում «բրիտանացին» կորցրեց մոտ 200 կետ` հայտնվելով 1.5300-ից ներքև: Հետևելով GBP-ին, եվրոն ել փորձեց հասնել շաբաթվա մինիմումներին, սակայն ամսական մամլո ասուլիսի ժամանակ, ԵԿԲ-ի նախագահ` Ժան Կլոդ Տրիշեն կրկին անգամ փոխեց իրավիճակը: Իր ելույթում նա նշեց, որ Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ապահովված պարտատոմսերի գնման և պարտքերի վերաֆինանսավորման երկարաժամկետ գործարքների անցկացման ծրագիրը, ասվում է հոդվածում: Վերդյանի խոսքով, վերջին աշխատանքային օրը, շարունակվեց USD-ի մրցակիցների վերելքը: Դրան նպաստեցին Մեծ Բրիտանիայի արտադրողական գնաճի դրական տվյալները, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական ոլորտւմ զբաղվածության աճի տվյալների թողարկումը ԱՄՆ-ից: Այսպիսով, եվրոն արդեն փորձել էր ամրապնդվել 1.3500-ից բարձր, իսկ ֆունտը` հասնել 1.5650-ին: Սակայն, Fitch գործակալության կողմից Իսպանիայի և Իտալիայի վարկային վարկանիշների իջեցման մասին հայտարարությունը շփոթմունքի մեջ գցեց շուկայի մասնակիցներին, և հետևաբար, եվրոն և ֆունտը ավարտեցին շաբաթը այնտեղ, որտեղ սկսել էին` 1.3400-ից ցածր և 1.5550-ից բարձր համապատասխանաբար:
Կանխատեսում հաջորդ շաբաթվա համար
Ամենայն հավանականությամբ, հագստյան օրերից հետո հիմնական զույգերը կմնան ընթացիկ առևտրային տիրույթում` 1.3000-1.3500 եվրո/դոլարի և 1.5200-1.5700 ֆունտ/դոլարի համար: Քիչ հավանական է, որ ֆունդամենտալ նորությունների թողարկումը մեծ ազդեցություն կունենա շուկայի վրա, եթե ներկայիս լավատեսական տրամադրությունը շարունակվի հաջորդ շաբաթ, բայց դրանց մասին այնուամենայնիվ պետք է հիշել:
Այսպիսով, Մեծ Բրիտանիայում կհրապարակվեն տվյալներ արտաքին առևտրի, աշխատանքի շուկայի և արտադրության ոլորտի մասին, իսկ Միացյալ Նահանգներում` Միչիգանի համալսարանի սպառողական վստահության ինդեքսը, արտաքին առևտրի հաշվեկշռի սալդոն և մանրածախ առևտրի ծավալի փոփոխությունը: Բացի այդ, հետաքրքիր կարող են լինել Ավստրալիայի գործազրկության և Կանադայի արտաքին առևտրի տվյալները:
Պետք է նշել նաև, Եվրոպական համակարգային ռիսկերի խորհրդի կողմից արտարժույթային փոխառնության նոր կանոնների հնարավոր հրապարակումը, ասվում է հոդվածում: