20 հուլիսի 2012 - 10:26 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հովհաննես Վարդերեսյան.
2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ
Չնայած երկար ու դժվար մարզումից հետո Հովհաննես Վարդերեսյանը հոգնածության պատճառով դժվարանում էր պատասխանել PanARMENIAN.Net-ի հարցերին, բայց նրան օգնության հասավ անձնական մարզիչը: Ներկայացնում ենք մեր հերթական բլից-հարցազրույցը Օլիմպիական խաղերի մասնակցի հետ:
Բնութագրիր քեզ:
Կամային ըմբիշ եմ, բայց ամենակարևորն ինձ համար լավ մարդ լինելն է: Շատ եմ սիրում ընկերներիս ու սիրում եմ նրանց օգնել:

Ի՞նչ սովորություններ ունես:
Սիրում եմ երեկոյան զբոսնել, քանի որ այդպես հանգստանում եմ:

Քո ուժեղ և թույլ կողմերը:
Ուժեղ` նպատակասլաց եմ ու ամեն ինչ անում եմ, որ հասնեմ իմ ուզածին:

Իսկ թույլը:
Երևի, որ շուտ եմ բռնկվում:

Քո սիրած երգը:
Հայկական երաժշտություն եմ սիրում լսել:

Տեղ, որտեղ լիովին հանգստանում ես:
Բնության գրկում:

Քո ամենամոտ ընկերը:
Ըմբիշ Արման Պապյանը:

Ի՞նչ է ընկերությունը:
Շատ թանկ ու անփոխարինելի բան է: Միշտ մարդ կարիք է ունենում ընկերների, ու ես շատ եմ սիրում իմ ըկներներին, որոնք ինձ համար անփոխարինելի են:

Ինչ երբեք չես անի:
Չեմ դավաճանի ընկերներիս ու հայրենիքս:

Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:
Որ մենամարտի ժամանակ հնարքս չի ստացվում, շատ եմ բարկանում: Իսկ կյանքում հանգիստ մարդ եմ:

Դու դարձել ես ըմբիշ, որովհետև…
Այլ կերպ չէր կարող լինել:

Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր…
Չափից շատ բարի են:

Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…
Միայն հաղթանակի մասին:

Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան…
Դառնալ Օլիմպիական չեմպիոն, ունենալ երջանիկ ընտանիք ու ապահով կյանք:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News