«Ժոդովուրդի» տեղեկություններով` կոալիցիոն կուսակցությունները վերջերս կայացած նիստերից մեկի ժամանակ հստակ պայմանավորվել են նաև Աժ ընտրություններում ընտրակաշառքի չափի վերաբերյալ: Թերթի աղբյուրների պնդմամբ` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպման ժամանկ խնդրել է նաև հստակեցնել այդ հարցը: Նա մտավախյություն է հայտնել, որ ԲՀԿ-ն, ունենալով ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ, կձգտի ավելին բաժանել, քան մյուսները`անհարկի խնդիրներ առաջացնելով ՀՀԿ-ի և հատկապես ՕԵԿ-ի համար: Արդյունքում կոալիցիան որոշել է, որ ընտրակաշառքի գինը չպետք է անցնի 10 հազար դրամը: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը թերթի հետ զրույցում, իհարկե, հերքել է այս լուրերը:
«Բացարձակ անհեթեթություն է, նման բան չի եղել ու չի էլ կարող լինել»,-ասել է նա: Սակայն «Ժողովուրդի» իրազեկ աղբյուրները պնդում են պայմանավորվածության փաստը: