23 մարտի 2012 - 12:08 AMT
Սարի Թաղում սողանք է ակտիվացել

Մարտի 22-ին, ժամը 20.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի թիվ 37 տան մոտակայքում առկա է սողանքի ակտիվացման և քարաթափման սպառնալիք, ինչից տունը կարող է փլուզվել:

Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով ՃԿԿ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով:

Տեղանքի արտաքին զննումից պարզվել է, որ տան մոտակայքում առկա է ակտիվ սողանք, որի գոտում կան խոշոր քարի զանգվածներ: Դրանց անկումը կարող է հանգեցնել տան կառուցվածքային տարրերի վնասմանը: Ստեղծված իրավիճակի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Երևանի քաղաքապետարանը: