15 մարտի 2004 - 17:42 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ՄԱՐԶԱԲԱԶԱՅՈՒՄ
Աթենքում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ՌԴ բոքսի ֆեդերացիան մտադիր է ռուս բռնցքամարտիկների համար որոշ ժամանակով վարձակալել Հայաստանի բարձր լեռնային մարզաբազան: Այդ մասին, Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի հաղորդագրության համաձայն, ասել է երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բռնցքամարտի հավաքականի անդամների հետ հանդիպման ժամանակ: Ըստ ամենայնի, խոսքը Ծաղկաձորի մարզական համալիրի մասին Է: