23 մարտի 2012 - 14:40 AMT
Փոխվել է Aliose խմբի Գյումրիում կայանալիք համերգի ժամն ու վայրը

Փոխվել է Aliose շվեյցարական խմբի Գյումրիում կայանալիք համերգի ժամն ու անցկացման վայրը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Շվեյցարիայի դեսպանատնից հայտնեցին, որ համերգն անցկացվելու է ժամը 15.30-ին «Տիրամայր Հայաստանի կենտրոն»-ի դահլիճում (Եղիշե Չարենցի 6) և ոչ թե Կենտրոնական այգում:

Հիշեցնենք, որ խումբն այսօր ելույթ է ունենալու նաև Երևանում` Մեցցո ակումբում: Համերգի կազմակերպիչն է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ:

Համերգը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակում (mois de la francophonie) շվեյցարական կողմի ներդրումն է: Aliose խումբը կազմավորվել է 2007 թ-ին որպես դուետ, առաջին ձայնասկավառակը թողարկել են 2009 թ-ի սկզբին: Առաջին երեք տարիների ընթացքում նրանք 125 համերգ են տվել, որոնցից մեկ երրորդը` արտասահմանում: 2010թ-ին խմբին միացավ երրորդ անդամը` թավջութակահարը (սկզբում Սառա Օսվալդը, այնուհետև Զեֆիրին Ռեյ-Բելլեթը): Aliose-ը որպես տրիո հանդես եկավ մինչև 2011թ-ը, և այդ ընթացքում ձայնագրեց երկրորդ ձայնասկավառակը: Այժմ խումբը բաղկացած է չորս անդամներից: Խումբը մասնակցել և հաղթել է բազմաթիվ փառատոներում և մրցույթներում, և ստացել ոսկե մեդալներ և գրան պրիներ: Խումբը 2011 և 2012 թթ. պայքարել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի շվեյցարական նախընտրական փուլերին: