Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Եվրամիության մանդատով: Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մեկ ամսից՝ ընդլայնված նիստում: