ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ անթույլատրելի է այլ երկրի ներքին գործերին ռազմական միջամտությունը և ընդգծել, որ դա պետք է դիտարկել որպես միջազգային իրավունքի խախտման փորձ:
«Վերջերս դարձյալ ավելացել է նրանց թիվը, ովքեր առաջարկում են խնդիրները լուծելու համար զենք կիրառել»,-ասել է Մեդվեդևը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ իր կարծիքով դա ծայրահեղ վտանգավոր է, այդ միտումն անթույլատրելի է, հաղորդում է Ինտերֆաքսը:
ՌԴ նախագահը զգուշացրել է, որ Սիրիայի և Իրանի հարցերի հանգուցալուծումը միջազգային իրավունքի շրջանցումով, կհանգեցնի անարխիայի: