23 մարտի 2012 - 19:41 AMT
Պենտագոնի նախկին ղեկավար. ԿԺԴՀ միջուկային ծրագիրն ԱՄՆ համար վտանգավոր չէ

ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրն ԱՄՆ համար սպառնալիք չի ներկայացնում: Դրանում համոզմունք է հայտնել Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերին՝ ելույթ ունենալով Մոսկվայում «Անվտանգության եվրաատլանտիկ միությունը. միֆ, թե իրականություն» համաժողովում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, Ուիլյան Փերին խոստովանել է Պհենյանի կողմից Տոկիոյի և Սեուլի նկատմամբ կողմնակի սպառնալիքների առկայությունը: