24 մարտի 2012 - 10:18 AMT
Գերակա խնդիր է մնում գյուղացիական կոոոպերատիվների ստեղծումը համայնքներում

Գյուղատնտեսության ոլորտում գերակա խնդիր է մնում գյուղացիական կոոոպերատիվների ստեղծումը համայնքներում: Այս մասին Արարատի մարզի գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նրա խոսքով` այդ ուղղությամբ առաջիկայում լուրջ աշխատանքներ կիրականացվեն:

«Անասնապահության ոլորտում 35 համայնքերում ունենք կոոպերատիվներ, բայց պետք է այնպես անենք, որ դրանք լինեն բոլոր ոլորտներում: Օրենք ենք մշակում կոոպերատիվների մասին, ընտրություններից հետո կմտցնենք Ազգային ժողով»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով` սննդի անվտանգության ոլորտում իրավական հիմքերի ստեղծումը լուրջ խնդիր է: Օրենսդրական դաշտը այս ոլորտում պետք է հավասարեցնել ԵՄ-իպահանջներին:

«Գյուղատնտեսական տեխնիկայի 95 տոկոսը 25 տարուց ավելի շահագործվում են: Հիմա բանակցություններ են գնում Ռուսաստանի եւ Բելոռուսի հետ` գյուղտեխնիկայի ներկրմանհամար»,-ասաց նախարարը: