16 մարտի 2004 - 21:13 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ
Ադրբեջանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության հարցը, ամենայն հավանականությամբ, կլուծվի մարտի վերջին` այդ զորավարժությունների պլանավորման հերթական կոնֆերանսում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ` ավելացնելով, որ այդ կոնֆերանսը կանցկացվի մարտի 30-ին Կիեւում: Հիշեցնենք, որ հունվարին Ադրբեջանի իշխանությունները հայկական պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող այդ զորավարժությունների պլանավորման առաջին կոնֆերանսին: