24 մարտի 2012 - 14:13 AMT
2011թ. ռուսական բանակում տեղի է ունեցել շուրջ 10 հազար պատահար ու հանցագործություն

Պատահարների ու հանցագործությունների քանակը Ռուսաստանի զինված ուժերում կրճատվում է, սակայն շարունակում է բարձր մնալ, շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ՊՆ անձնակազմի հետ աշխատանքի գլխավոր վարչության պետ Սերգեյ Չվարկովը: «Եթե 2008թ. ՌԴ Զինված ուժերում արձանագրվել է 18 236 հանցագործություն ու պատահար, ապա 2011թ. տեղի է ունեցել շուրջ 10 հազար պատահար ու հանցագործություն»,-ասել է Չվարկովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Նա նշել է, որ հիմնականում դրան հաջողվել է հասնել զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության շնորհիվ: