16 մարտի 2004 - 22:22 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հայկական կողմի նախաձենությամբ այսօր կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը: Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ, տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող գործնական հարցեր եւ իրավիճակը Հարավային Կովկասում: