16 մարտի 2004 - 22:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Երեւանում հույս ունեն, որ Վրաստանի եւ Աջարիայի ինքնավարության ղեկավարները կկարողանան բանակցությունների ճանապարհով լուծել գոյություն ունեցող խնդիրները, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք հույս ունենք, որ հակամարտող կողմերը կկարգավորեն հարցն առանց ընդհարման»,- ասել է նա: Ռ.Քոչարյանի խոսքերով` Վրաստանը եւ նրա սեւծովյան նավահանգիստները շատ կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Նախագահը նաեւ նշել է, որ Աջարիայում իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին խոսվել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ: