Այսօր Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հայտարարել է, որ այն դեպքում, եթե ֆրանսիական պետությունը չճանաչի Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի, ապա Ֆրանսիան ավտոմատ կերպով կճանաչի այդ ոճրագործության օրինականությունը: Հենց այս դիրքորոշումից Ֆրանսիան և ողջ աշխարհը պետք է վերաբերվեն անձանց քրեական պատժի խնդրի դիտարկմանը, ովքեր հերքում են Ցեղասպանությունը, ասել է քաղաքագետը:
Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: