17 մարտի 2004 - 19:01 AMT
ԼԻՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2005թ. ապրիլին Ֆրանսիաի Լիոն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում կբացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Մարտի 15-ին Լիոնի քաղաքապետարանում տեղի է ունեցել միջոցառում, նվիրված հուշարձանի հիմնադրմանը, Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող տասնյակ հուշարձանների գոյությունը Ֆրանսիայում, կարեւոր գործոն է մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտողականության դեմ պայքարում», - նշել է ՀՀ դեսպանը արարղության ժամանակ: