17 մարտի 2004 - 20:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵԱՀԿ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Հայաստանը շարունակում է հանդես գալ 2007 թվականին ԵԱՀԿ-ում Թուրքիայի կողմից նախագահությունը ստանձնելու դեմ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր Երեւանում ԵԱՀԿ Գործող նախագահ Սողոմոն Պասիի հետ հանդիպման ժամանակ: Ա.Մարգարյանի խոսքերով, Հայաստանի տվյալ դիրքորոշումը կարող է փոփոխվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան նորմալացնի իր դիավանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ եւ ապաշրջափակի Հայաստանի հետ սահմանը: