26 մարտի 2012 - 11:30 AMT
Վարազդատ Հարոյանը հավաքի է մասնակցում գերմանական «Քյոլն» ակումբի կազմում

«Փյունիկ» ակումբը պաշտոնապես տեղեկացնում է, որ Բունդեսլիգայի «Քյոլն» ակումբը պաշտոնական հրավեր է ուղարկել Վարազդատ Հարոյանին, որպեսզի նա մարտի 25-29-ը անցկացնի գերմանական թիմում:

Ինչպես հաղորում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, «Քյոլնի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը երկար ժամանակ է, ինչ հետևում են Հարոյանի խաղին և դեռ վաղուց էին հրավիրում մեր ֆուտբոլիստին, սակայն միայն այս պահին հարմար ժամանակ գտնվեց Հարոյանին Գերմանիա գործուղելու համար: Հարոյանը մարտի 25-ին ներկա է եղել Բունդեսլիգայի հերթական տուրի Դորտմունդի Բորուսիայի դեմ խաղին, իսկ հաջորդ օրերին երեք անգամ կմասնակցի գլխավոր թիմի մարզմանը:

Մարտի 29-ին Հարոյանը կվերադառնա Երևան և «Փյունիկի» կազմում կնախապատրաստվի ՀՀ առաջնության «Բանանցի» հետ խաղին: