17 մարտի 2004 - 21:33 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼ, ԱՍԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվել է ղարաբաղյան խնդրի «մի քանի փոխզիջումային լուծումներ գտնել», սակայն դրանք այդպես էլ մնացել են չիրականացված: Այդ մասին այսօր իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա կարծիքով, դա տեղի է ունեցել «տարատեսակ դժվարությունների, այդ թվում` տեխնիկական խնդիրների պատճառով»: «Միայն ուղղակի երկխոսությունը թույլ կտա այդ հիմնախնդրին նոր լուծումներ տալ», նշել է ռուս նախարարը: