«Ես չեմ սիրում, երբ Հայաստանում դրական փոփոխությունները կապվում են արտաքին ճնշման հետ»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով որոշ քաղաքական ուժերի հայտարարությունները: Ըստ նրա, այդ դրական փոփոխություններին պետք է հասնել հայ հասրակության պայքարի միջոցով: «Արտաքին ճնշումը երբեէ անվճար չի լինում…եթե մենք փոփոխություններ ենք ուզում, պետք է հույսը մեր ուժերի վրա դնենք»,-հայտարարել է նա:
«Որոշ քաղաքական ուժեր հույսը դրել են Արևմուտքի օգնության կամ կոալիցիայի պառակտման վրա: Սակայն միայն Մոսկվան չէ, որ չի հավատում արցունքներին, այլ նաև Բրյուսելը»,-ընդգծել է նա: Այս համատեքստում, նա որպես օրինակ է բերել Ուկրաինան, որտեղ հեղափոխությունը հանգեցրեց տնտեսության քայքայման, ընդդիմադիր առաջնորդների ազատազրկման: