17 մարտի 2004 - 22:29 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՆԱՍՆԵՐ Է ԿՐՈՒՄ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ադրբեջանի պետական նավթային ընկերության մարկեթինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը հայտարարել է, որ Աջարիայում ստեղծված լարված իրադրության պատճառով Վրաստան առաքվող ադրբեջանական նավթամթերքների գրաֆիկը խախտվել է: Ադրբեջանի երկաթուղային գերատեսչության տվյալներով, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Վրաստանի հետ սահմանագծում արդեն կուտակվել է նավթամթերքներով բեռնված 1900 վագոն, որոնք նավթ են փոխադրում Բաթումի նավահանգիստ Ադրբեջանից, Ղազախստանից եւ Թուրքմենստանից: