18 մարտի 2004 - 18:20 AMT
ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 10-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ԲՈՐԻՍ ՍՊԱՍՍԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵԴԱԼՈՎ
Լեռնային Ղարաբաղում շախմատի զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին պարգեւատրվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալով: Հիշեցնենք, որ Բորիս Սպասսկին Ստեփանակերտ է ժամանել որպես աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի պատվավոր հյուր: