18 մարտի 2004 - 19:17 AMT
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԹԱՅՄՍ» ԹԵՐԹԸ ԳՐՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՏԱՂԱՆԴԻ ՄԱՍԻՆ
Բրիտանական «Թայմս» հեղինակավոր թերթը սկսել է հոդվածաշարի հրապարակում` նվիրված շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին: Թերթը մտադիր է ոչ միայն լուսաբանել հայտնի հայ գրոսմայստերի հոբելյանի պատվին կազմակերպված շախմատի մրցաշարերը, այլեւ մանրամասն հոդվածներ է հրապարակում Տիգրան Պետրոսյանի այն խաղերի մասին, որտեղ, ըստ «Թայմսի», արտահայտված է նրա «բացառիկ տաղանդը»: