18 մարտի 2004 - 22:23 AMT
ԲՈՒԴԱՊԵՇՈՏՒՄ ՍՊԱՆՎԱԾ Գ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴԻ ՇԱՀԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Առաջիկա օրերին Բուդապեշտ կմեկնի Հայ փաստաբանների միջազգային միության անդամ (ՀՓՄՄ), իրավաբանական գիտությունների թեկնածու Նազելի Վարդանյանը, որը կներկայացնի փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաքում սպանված Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը քննիչ եւ դատական ատյաներում: Ինչպես հայտնել են ՀՓՄՄ-ում, Ն. Վարդանյանին անհրաժեշտ մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար ձեւավորել Է նաեւ փաստաբաններից կազմված աջակցող խումբ: