19 մարտի 2004 - 17:21 AMT
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատսիլավայում անցկացվում է «Դեպի ընդլայնված Եվրոպա. նոր օրակարգ» միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել է Վիշեգրադյան խումբը` Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Չեխիա: Խորհրդաժողովին մասնակցում է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Այսօր ակնկալվում է նրա ելույթը խորհրդաժողովի ամբիոնից: