3 ապրիլի 2003 - 22:44 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԿՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ
Ապրիլի 13-16-ը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում: Այդ կապակցությամբ նա այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովի հետ եւ քննարկել է առաջիկա այցի մանրամասները: Շոշափվել է նաեւ ապրիլի 29-30 Թբիլիսիյում կայանալիք Կովկասյան քառյակի երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Ռուսաստան) խորհրդարանների ղեկավարների հերթական հանդիպման թեման: