27 մարտի 2012 - 13:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է լիներ Արմեն Էլբակյանը, գտնում է ՀԹԳՄ նախագահը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կարծիքով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է լիներ Արմեն Էլբակյանը:

Նրա խոսքով թատրոնի ներկայիս նորանշանակ գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանին ճանաչում է վաղուց, բայց նա լավագույն թեկնածուն չէ:

«Ես գտնում եմ, որ լավագույն թեկնածուն Արմեն Էլբակյանն էր, և դա մեր վարչության միաձայն տեսակետն էր: Մենք դիմեցինք մշակույթի նախարարություն: Ցավոք մեր կարգավիչակը թույլ է տալիս միայն առաջարկներ անել: Մենք 3-4 հոգանոց ՀԿ-ի կարգավիճակ ունենք»,- նշեց նա:

ՖՈՏՈՇԱՐՔ