27 մարտի 2012 - 18:35 AMT
Թուրքիայի երկու հանքավայրերում հայտնաբերվել են ոսկու խոշոր պաշարներ՝ 31 տոննա

Թուրքական Կայսերի քաղաքում երկու հանքավայրերում անցկացված 37 հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ոսկու 31 տոննա պաշար, հաղորդում է Sabah թերթը: Ոսկու արդյունահանման աշխատանքներն այդ հանքավայրերում կսկսվեն 2012-ի վերջին:

Թուրքիայում ոսկու արտադրությունը 2011-ին հասել է 25 տոննայի 2010-ի 17 տոննայի փոխարեն: