Այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանը չճանաչեց ասորի ժողովրդի ցեղասպանությունը, ֆրանսահայ կազմակերպությունները հայտարարեցին, որ նրանք շոկի մեջ են՝ այդ որոշումն անվանելով «խայտառակ», PanARMENIAN.Net-ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Ֆրանսահայերը, որոնք առաջ են մղում Հայոց ցեղասպանության ճանաչումը, չեն կարողանում հասկանալ ԱԺ որոշումը, որը ճիշտ և օրինական որոշում չկայացրեց: Ինչպես հայտարարել են ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ անարդարացի որոշման պատճառով հայտնի փիլիսոփա Բերնար Անրի Լևիի «մերժվածների համերաշխության» մասին խոսքերն իմաստազրկվում են:
Մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ Հույների, ասորիների և Օսմանյան կայսրության այլ ժողովրդների ցեղասպանութունը ճանաչելու ու հիշատակի օր սահմանելու մասին բանաձևի քվեարկությունը: Օրինագիծը չընդունվեց, քանի որ կողմ քվեարկեց ընդամենը 17 հոգի, իսկ մյուսները չմասնակցեցին քվեարկությանը: