28 մարտի 2012 - 17:10 AMT
Առաջիկայում ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռեյդը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի նավթային արդյունաբերության նկատմամբ կարող են կիրառավել տնտեսական պատժամիջոցներ: Սահմանափակումները կվերաբերվեն արտասահմանյան բանկերին, որոնք փոխանցումներ են իրականացնում իրանական պետական նավթային ընկերությունների համար, ինչպես նաև Իրանի առևտրային նավատորմին:

«Այդ պատժամիջոցներն առանցքային փաստարկ են Իրանի մոտ միջուկային զենք հայտնվելը կանխելու համար, որը սպառնում է Իսրայելին և վերջին հաշվով, խաթարում է ԱՄՆ անվտանգությունը»,- ասել է Ռեյդը, հաղորդում է ՌԲԿ-ն: