23 մարտի 2004 - 17:25 AMT
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ
Առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Այս մասին Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: Ինչպես տեղեկացրել է «Ասոշիեյթեդ պրեսս»-ը, մարտի 26-ին նախատեսված Երեւան այցի ընթացքում Արմիթիջը բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ: Ի թիվս այլ հարցերի, հանդիպումների ընթացքում կքննարկվի Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրը: Այդ նպատակով ԱՄՆ-ն հատկացնելու է 1 մլն դոլար, որը հայկական կողմը պետք է ծախսի կայանի ֆիզիկական պաշտպանությունն ուժեղացնելու եւ այն ահաբեկչական հնարավոր հարձակումներից զերծ պահելու նպատակով: