23 մարտի 2004 - 18:54 AMT
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄԱՐՏԻ 26-ԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԻՆՍԿՈՒՄ
Մարտի 26-ին Մինսկում կկայանա ԱՊՀ արտգործերնախարարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, նիստի օրակարգում ընդգրկված են զանգվածային բնաջնջման զենքի եւ նրա փոխադրման միջոցների չտարածման, ինչպես նաեւ իրավապահ եւ հումանիտար բնագավառներում փոխգործակցության հարցերը: Նշենք, որ համաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: