28 մարտի 2012 - 19:12 AMT
Մարտի 31-ին ՈՒԵՖԱ-ն կմասնակցի WWF-ի կողմից անցկացվող «Երկրի ժամը» ակցիային

Մարտի 31-ի երեկոյան ՈՒԵՖԱ-ն կմասնակցի Վայրի բնության համաշխարհային ֆոնդի՝ WWF –ի կողմից անցկացվող «Երկրի ժամը» ակցիային, որը պետք է գրավի հասարակության ուշադրությունը կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության խնդրին:

Եվրոպական ֆուտբոլային միությունը կմիանա WWF քարոզչությանը, որն անցկացնվում է ողջ աշխարհում: Այդ ակցիայի շրջանակներում ուղիղ 20:30-ին Շվեյցարիայի Նյոնում գտնվող Եվրոպական ֆուտբոլային միության կենտրոնակայանում կմարեն բոլոր լույսերը:

Անցած տարի այդ միջոցառմանը մասնակցել են 135 երկրներ, իսկ հերթական ակցիային կմիանան շատ նորեկներ: