23 մարտի 2004 - 19:23 AMT
ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՊՐԱՀԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Մարտի 29-ին Պրահայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Առայժմ կոնկրետություն չկա այդ հանդիպմանը քննարկվելիք հարցերի վերաբերյալ, սակայն, ինչպես լրագրողներին հայտարարել Է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը, «ենթադրվում Է, որ Մինսկի խումբը կազմակերպում Է հանդիպում, որպեսզի որոշ հստակեցումներ տարվեն նախարարների ու Մինսկի խմբի միջեւ»: Հանդիպման օրակարգի մասին մանրամասները պարզ կդառնան միայն հանդիպումից հետո, ավելացրել է մամուլի քարտուղարը: