23 մարտի 2004 - 22:00 AMT
ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ, ՈՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑԻՑ
ԵԱՀԿ առաքելությունն այսօր անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը` հյուսիս-արեւելյան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, դիտարկման ընթացքում զինադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Մոնիտորինգի ավարտին ԵԱՀԿ առաքելության անդամները այցելել են կայազորային հոսպիտալներից մեկը, որտեղ ապաքինվում է մարտի 19-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վրավորված ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողը: