23 մարտի 2004 - 22:51 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն Երեւանում այսօր քննարկել են ԵՄ «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հարավային Կովկասի երկրների ներգրավման հեռանկարները: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս առնչությամբ Վ.Օսկանյանը նշել է, որ եվրոպական համատեքստը օգտակար կլինի Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շուրջ մթնոլորտը մեղմելու եւ դրանք կարգավորելու գործընթացում: Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլի առանձնահատկությունները: