Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ոլորտում 2011թ.-ի զարգացումները, գրանցված առավելություններն ու թերությունները: 2011 թվականի ընթացքում արձանագրվել են միջմարզային միկրոավտոբուսային երթուղիների չվացուցակների խախտման դեպքեր:
Կարեն Անդրեասյանի գնահատմամբ` չեն ձեռնարկվել բավարար միջոցներ երթակարգավարական կետերը ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 1604-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ (սպասասրահ, տոմսարկղեր, ուղևորների և ավտովարորդների կենցաղային, սանիտարահիգիենիկ (սանիտարական հանգույց, լվացարան) կետեր և այլն):
Մինչ օրս չի լուծվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտից օգտվելու ապահովման հարցը: Չեն ձեռնարկվել միջոցներ ինքնաշեն տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջներն ու դրանց պետական գրանցման կարգը հստակեցնելու ուղղությամբ: