ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գործունեության ոլորտում 2011թ.-ի զարգացումները, գրանցված առավելություններն ու թերությունները:
Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում հաճախ բարձրացված խնդիրներից են ընդերքն ուսումնասիրության և արդյունահանման համար լիցենզավորում տրամադրելու գործընթացում առկա թերությունները: Մասնագիտացած որոշ կազմակերպությունների գնահատմամբ` հանքարդյունա-hանման լիցենզավորման գործընթացում հաշվի չի առնվել հասարակության կարծիքը, չի կատարվել անհրաժեշտ վերլուծություն նման գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության տեսանկյունից: Մինչդեռ, ըստ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (6 նոյեմբերի 2002թ.), որն ուժը կորցրել է 2012թ. հունվարի մեկին, սահմանվում էր հասարակական միավորումների ու քաղաքացիների ընդերքի պահպանության հետ կապված հարցերի քննարկմանը մասնակցության և պետական մարմինների կողմից նրանց առաջարկությունները ըստ ամենայնի հաշվի առնելու պարտավորության մասին դրույթը: