Իրանը նոր ռազմածովային բազա է ստեղծել Պարսից ծովի մուտքի մոտ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Օրմուզի նեղուցից արևելք: Փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին հաղորդել է «Իրանի Իսլամական Հանրապետության ձայն» ռադիոկայանին, որ Ջասկ քաղաքում ստեղծվող բազան իրենից ներկայացնում է պաշտպանության նոր գիծ տարածաշրջանում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Իրանի զինված ուժերն ընդունակ են խոչընդոտել հակառակորդի մուտք գործելուն Պարսից ծոց, եթե դա պահանջվի, ասել է փոխծովակալը: