Թուլուզի քաղաքապետ Պյեր Կոենը խնդրել է տեղի ոստիկանության ղեկավարությանը հետաձգել ահաբեկիչ Մոհամմեդ Մերայի թաղումը 24 ժամով, հաղորդում է AFP-ն:
Քաղաքապետարանում հայտարարել են, որ «անպատշաճ արարք» կլինի Մերային թաղել քաղաքում, որտեղ նա սպանել է չորս հոգու, որոնցից երեքը երեխաներ են եղել: Թաղման օրը հետաձգելը կապված է ահաբեկիչի համար գերեզմանի տեղ որոնելու հետ: