
Ավստրիական փոքրիկ Լեոնդինգ քաղաքի իշխանությունները նախորդ չորեքշաբթի քանդել են Ադոլֆ Հիտլերի ծնողների տապանաքարերը, ուրբաթ լրագրողներին է հայտնել քաղաքապետ Վալտեր Բրունները:
Ըստ նրա, այս որոշումը կայացրել է Ադոլֆ Հիտլերի ազգականներից մեկը. նա չէր ցանկանա, որ գերեզմանը դառնար նեոնացիստների ուխտավայր:
Քաղաքապետը նշում է, որ Հիտլերի ծնողների գերեզման հաճախ այցելու էին նեոնացիստներ և ծայրահեղականներ, ովքեր նացիստական բնույթի արտահայտություններ էին վանկարկում: