30 մարտի 2012 - 18:00 AMT
Հունաստանում ձերբակալվել են ավելի քան 500 արտասահմանցիներ

Աթենքի ոստիկանությունը մարտի 29-ին ձերբակալել է 500 մարդու, ովքեր ընդգրկված են անօրինական առևտրի, անօրինական միգրացիայի, թմրանյութերի վաճառքի և մարմնավաճառության մեջ, հաղորդում է Associated Press-ը: Ձերբակալվածների մեծամասնությունը միգրանտներ են:

Ոստիկանությունը հայտարարել է, որ «նպատակային ոստիկանական վերահսկողություն» ծրագրի շրջանակներում խոշոր ձերբակալությունների գործողությունները կրկնվելու են ամեն օր: Միջոցառմանը մասնակցել են 455 ոստիկաններ:

Հունաստանում հանցավորության աճը կապում են երկրում անօրինական միգրանտների թվի աճի հետ, ովքեր ամեն տարի տասնյակ հազարներով հատում են Թուրքիայի հետ սահմանը: Associated Press-ի տվյալներով, երկրում հիմա մեկ միլիոնից ավել մարդիկ անօրինական են բնակվում: