30 մարտի 2012 - 18:16 AMT
Միջազգային ֆինանսական ինստիտուտները Կովկասի զարգացման հիմնադրամ են ստեղծել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, ՀԲ անդամ), Հոլանդական զարգացման բանկն ու Առևտրի և զարգացման սևծովյան բանկը ներդրումներ կկատարեն նոր Կովկասի զարգացման հիմնադրումում(Caucasus Growth Fund), ասվում է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ:

Կովկասի զարգացման հիմնադրամը, որտեղ նախատեսվում է կուտակել մինչև 70 մլն դոլար, սկզբնական փուլում մոտ 40 մլն դոլարի ֆինանսավորում կստան ՄՖԿ-ից, և 2 մլն դոլար SEAF –ից»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սա առաջին հիմնադրամը կլինի, որ ներդրումներ կկատարի Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ՓՄՁ-ների բաժնետիրական կապիտալում:

«Այս համագործակցության շնորհիվ, միջազգային ֆինանսական հաստատությունները կսատարեն ներդրումներին փոքր ու միջին բիզնեսի ոլորտում, որը Կովկասի տնտեսության հիմքն է կազմում և առանցքային տեղ ունի աշխատատեղերի ստեղծման հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիմնադրամը ներդրումներ կանի նաև որոշ արդյունաբերական ոլորտներում, հատկապես սպառողական և բիզնես-ծառայությունների, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և մանրածախ առևտրի ոլորտներում, ասվում է հաղորդագրության մեջ: