Մարտի 26-30-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,500,080 ԱՄՆ դոլար 388.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,221,852 ԱՄՆ դոլար 390.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,960,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 390.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 47.4 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը: