3 ապրիլի 2003 - 19:11 AMT
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԷԲ-ԷՋ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Ինտերնետում բացվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմային նվիրված վէբ-էջ: 1915-23 թթ. իրականացված հայերի զանգվածային ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 130 հուշարձանների եւ կոթողների հետ կարելի է ծանոթանալ www.armenian-genocide.org հասցեյով: Էջը տրամադրում է մանրամասն տեղեկատվություն եւ լուսանկարներ աշխարհի 25 երկրներում գտնվող ցեղասպանության հուշակոթողների վերաբերյալ: Տվյալների համաձայն, հուշարձանների առավելագույն քանակը ներկայացված է Ֆրանսիայի` 34, Հայաստանի` 27 եւ ԱՄՆ-ի` 23 կողմից: Բացի այդ, Վաշինգտոնը նախատեսում է բացել Հայոց ցեղասպանության թանգարան եւ հուշահամալիր: Նախագիծը իրականացրել է ԱՄՆ-ի Հայկական ազգային ինստիտուտը Ռոքֆելլերի հիմնադրամի եւ Ամերիկայի Հոլոքոսթի թանգարանի աջակցությամբ: