30 մարտի 2012 - 19:48 AMT
Ուսամա բեն Լադենը 9 տարի թաքնվել է Պակիստանում

Պակիստանի իշխանությունները, որտեղ անցած տարի Ուսամա բեն Լադենը գտնվել է և սպանվել ամերիկյան զինվորականների կողմից, ակտիվ հարցաքննում են նրա կանանց՝ հույս ունենալով հասնել «Ալ Քայիդայի» ներկայացուցիչներին:

Կանայք հաղորդել են, որ բեն Լադենը 9 տարի չի լքել երկիրը՝ հասցնելով այդ ընթացքում ունենալ չորս երեխա:

Այն մասին, թե որտեղ է թաքնվել ահաբեկիչը, ոստիկաններին պատմել է նրա կրտսեր կինը: Քանի դեռ միջազգային հատուկ ծառայությունները որոնում էին այն քարանձավը, որտեղ կարող էր թաքնվել «Ալ Քայիդայի» ղեկավարը, բեն Լադենը գտնվել է Պակիստանում:

Պակիստանում դատարանն ապրիլի 2-ին պաշտոնական մեղադրանք կներկայացնի բեն Լադենի երեք այրիներին և նրա երկու չափահաս դուստրերին: