31 մարտի 2012 - 10:33 AMT
Լևոն Հայրապետյանի «Լեխիան» հաղթել է «Բելխատովին»

Տեղի են ունեցել Լեհաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը: «Լեխիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը, հանդիպել է «Բելխատովի» հետ և հաղթել է 3:1 հաշվով:

Հայրապետյանը մասնակցել է խաղին մեկնարկային կազմում և դաշտում է եղել ողջ խաղի ընթացքում:

Հաղթանակից հետո «Լեխիան» վաստակել է 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը:

Ուկրաինայի առաջնությունում Դոնեցկի «Մետալուրգը» 25-րդ տուրում ընդունել է «Վոլինին»: «Մետալուրգը» զիջել է 0:3 հաշվով: Հայ ֆուտբոլիստներից երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել Գևորգ Ղազարյանը:

Դոնեցկի թիմը 34 միավորով 7-րդ տեղում է: