31 մարտի 2012 - 10:39 AMT
Yahoo-ն կրճատում է հաստիքները

Հաջորդ շաբաթվանից Yahoo ինտերնետ ընկերությունը կսկսի աշխատատեղերի կրճատումը և, ինչպես ակնկալվում է, կհրապարակի ընկերության վերակազմավորման ծրագիրը դրանից մեկ շաբաթ անց:

Այն մասին, որ Yahoo-ն հաստիքների զանգվածային կրճատում է նախատեսում, առաջին անգամ հայտնի դարձավ մարտի սկզբին: Դեռ հստակ պարզ չէ, թե քանի աշխատակից կզրկվի աշխատանքից, սակայն, ըստ ԶԼՄ-ների նրանց քանակը կարող է հազարների հասնել: Ընկերությունը դեռ պաշտոնական մեկնաբանություւն չի տվել վերակազմավորման ծրագրերի վերաբերյալ:

Ըստ All Things Digital-ի, կրճատումները մի քանի փուլով կընթանան: 2012թ. տվյալներով Yahoo-ում աշխատում է 14 հազար մշատական աշխատակից: Անցյալ տարվանից սկսած ընկերությունը կորպորտաիվ ճգնաժամ է ապրում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: